Գազայի ՆԳՆ-ն կոչ է անում դադարեցնել մարդասիրական օգնության օդային նետումները
Աշխարհ
Մարդասիրական օգնության օդային նետումներըը Գազայի հատվածում վատթարացնում է մարդասիրական իրավիճակը և հանգեցնում քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թվի աճի, հայտարարել է տեղի Ներքին գործերի նախարարությունը։
«Մարդասիրական օգնության օդային առաքումը հանգեցնում է քաղաքացիների շրջանում զոհերի թվի աճի՝ օգնություն խնդրելիս առաջացող հրմշտոցի հետևանքով։ Ավելին, փաթեթներն ընկնում են բնակելի շենքերի և վրանային քաղաքների վրա։ Զոհերի թվում կան կանայք և երեխաներ կան», - ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։
Նշվում է, որ Գազայում սննդի սուր պակասի ֆոնին մարդասիրական օգնություն հասցնելու նման պրակտիկան քաոս է առաջացնում և զոհերի թվի աճ է առաջացնում։
«Մարդասիրական ճգնաժամը վերջ դնելու միակ ճանապարհը բոլոր անցակետերի բացումն է՝ սննդի և մարդասիրական օգնության անխափան հոսքի համար (ցամաքային ճանապարհով)», - հավելել է տեղի նախարարությունը։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել