Հնդկաստանը և Ռուսաստանը ընդլայնում են համագործակցությունը
Աշխարհ
Հնդկաստանը և Ռուսաստանը ընդլայնել են համագործակցությունը ալյումինի և պարարտանյութերի արտադրության ոլորտում, հայտնել է Հնդկաստանի առևտրի և արդյունաբերության նախարարությունը։
«Երկու կողմերն էլ ողջունել են ալյումինի արտադրության, պարարտանյութերի և երկաթուղային տրանսպորտի ոլորտներում համագործակցության ընդլայնումը, ինչպես նաև հանքարդյունաբերական սարքավորումների, երկրաբանական հետախուզման և արդյունաբերական ու կենցաղային թափոնների կառավարման ոլորտներում կարողությունների զարգացման և տեխնոլոգիաների փոխանցման գործընթացը», - հայտարարել է Հնդկաստանի նախարարությունը Նյու Դելիում կայացած արդիականացման և արդյունաբերական համագործակցության հարցերով Հնդկաստան-Ռուսաստան աշխատանքային խմբի 11-րդ հանդիպումից հետո։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն