Թրամփը՝ Պուտին-Ուիթքոֆ հանդիպման մասին
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի հանդիպումը «շատ արդյունավետ» էր, ասել է ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը։
«Իմ հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը արդյունավետ հանդիպում է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ», - գրել է Թրամփը իր Truth Social էջում։
Նա հավելել է, որ որոշ եվրոպացի դաշնակիցներին տեղեկացրել է Ուիթքոֆի ուղևորության արդյունքների մասին։
«Բոլորը համաձայն են, որ պատերազմը պետք է ավարտվի, և մենք կաշխատենք դա իրականացնել առաջիկա օրերին և շաբաթներին» - գրել է Թրամփը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ