Մահացել է Մյանմայի գործող նախագահը
Աշխարհ
74 տարեկան հասակում մահացել է Մյանմայի գործող նախագահ Մինտ Սվեն։
Այս մասին հայտնել է չինական «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով Մյանմայի ազգային պաշտպանության և անվտանգության խորհրդին։
Գործակալության տվյալներով՝ քաղաքական գործիչը մահացել է հինգշաբթի առավոտյան։ Մահվան պատճառը չի նշվում։
Մինտ Սվեն նշանակվել է Մյանմայի նախագահ 2021 թվականի փետրվարին՝ երկրում տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից հետո։ Մինչ այդ նա հինգ տարի զբաղեցրել է փոխնախագահի պաշտոնը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ