Մենք արդեն մի անգամ ներել ենք ԱՄՆ-ի միջամտությունը․ Լուլա դա Սիլվա
Աշխարհ
Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվան մտադիր է Հնդկաստանի և Չինաստանի ղեկավարների հետ քննարկել նախագահ Թրամփի սահմանած մաքսատուրքերին BRICS-ի համատեղ պատասխանը: Այս մասին հայտնում է Reuters-ը։
«Ես պատրաստվում եմ նրանց հետ քննարկել՝ ինչպես է յուրաքանչյուր երկիր արձագանքում իրավիճակին, ինչ հետևանքներ է ունենում նրանցից յուրաքանչյուրի համար, որպեսզի մենք կարողանանք համատեղ որոշում կայացնել։ Կարևոր է հիշել, որ BRICS-ի երկրները ներկայացված են G20-ի տասը մասնակիցներով», - նշել է նա։
Նախագահի խոսքով՝ ԱՄՆ-ի և Բրազիլիայի միջև հարաբերությունները հասել են վերջին 200 տարվա ամենացածր կետին, երբ Թրամփը նոր մաքսատուրքերի սահմանումը կապել է Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու պահանջների հետ: «Մենք արդեն մի անգամ ներել ենք ԱՄՆ-ի միջամտությունը 1964 թվականի հեղաշրջմանը։ ԱՄՆ նախագահը կարծում է, որ կարող է պայմաններ թելադրել ինքնիշխան պետությանը, ինչպիսին Բրազիլիան է: Դա անընդունելի է», - հայտարարել է Լուլան։


















































Ամենադիտված
Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի