Պուտինը սկզբունքների առևտուր չի անում․ Պետդումայի փոխխոսնակ
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հետևողականորեն պաշտպանում է երկրի ինքնիշխանությունը, դա փաստեցին Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ վերջին բանակցությունները: Հայտարարել է Պետդումայի փոխխոսնակ Բորիս Չերնիշովը, փոխանցում է EADaily-ն։
«Մինչ շատ պետությունների ղեկավարներ նվաստացվում են և փորձում են արժանանալ Թրամփի բարեհաճությանը՝ ի վնաս ազգային շահերի, մեր նախագահը հետևողականորեն պաշտպանում է Ռուսաստանի ինքնիշխանությունը։ Պուտինի դիվանագիտությունը սկզբունքների առևտուր չէ, այլ Ռուսաստանի ռազմավարական շահերի պաշտպանություն։ Մինչ ոմանք սպասում են արագ որոշումների և պատրանքային հաղթանակների, Վլադիմիր Պուտինը ցույց է տալիս, թե ինչ է իրական քաղաքականությունը», - հայտնել է փոխխոսնակը։
Նրա խոսքով՝ բանակցությունները ցույց տվեցին՝ ինչն է ազգային առաջնորդին տարբերում կոնյունկտուրիստ քաղաքական գործիչներից։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան