Թրամփը ծրագրում է հանդիպել Պուտինի հետ հաջորդ շաբաթ․ NYT
Համաշխարհային Մամուլ
Թրամփը նախատեսում է անձամբ հանդիպել Պուտինի հետ հաջորդ շաբաթ։ Այս մասին գրում է The New York Times-ը՝ հղում անելով երկու աղբյուրների։
Նրանց տվյալներով՝ Սպիտակ տան ղեկավարը մտադիր է եռակողմ բանակցություններ վարել Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հետ երկկողմ հանդիպումից հետո։
Հոդվածում նշվում է, որ Թրամփը իր մտադրության մասին հայտարարել է չորեքշաբթի օրը՝ եվրոպացի առաջնորդների հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Հանդիպմանը նախատեսվում է միայն երեք առաջնորդի մասնակցությունը։
Թրամփից և Զելենսկուց բացի, հեռախոսազրույցին մասնակցել են Մեծ Բրիտանիայի վարչապետը, Գերմանիայի կանցլերը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Թրամփի խաղաղության նախաձեռնությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը։


















































Ամենադիտված
Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի