Պուտինի և Թրամփի հանդիպումը հաջորդ շաբաթ քիչ հավանական է․ CNN
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը, հավանաբար, չի կայանա հաջորդ շաբաթ՝ նախապատրաստական սահմանափակ ժամանակի պատճառով, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով Սպիտակ տան աղբյուրին։
Զրույցին ծանոթ երկու աղբյուրների համաձայն՝ Թրամփը եվրոպացի առաջնորդներին հայտնել է Պուտինի հետ հանդիպելու իր մտադրության մասին արդեն հաջորդ շաբաթ։ Դրան կհաջորդի եռակողմ հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։
«Նման ժամանակացույցով հանդիպում անցկացնելը, հավանաբար, դժվար կլինի՝ հաշվի առնելով անհրաժեշտ բանակցությունների ծավալը, ինչպես նաև լոգիստիկ խոչընդոտները», - գրում է CNN-ը։


















































Ամենադիտված
Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի