Արեգակի վրա գրանցվել է մեկ ամսվա ընթացքում վեցերորդ հզոր բռնկումը
Գիտություն և Մշակույթ
Մեկ ամսվա ընթացքում Արեգակի վրա գրանցվել է նախավերջին հզորության դասի (M1.1) վեցերորդ բռնկումը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից։
Նրանք մանրամասնել են, որ Արեգակի վրա պայթյունը տեղի է ունեցել ժամը 20:02-ին (Երևանի ժամանակով՝ 21:02-ին)՝ 4167 արեգակնային բծերի խմբում գտնվող ռենտգենյան տիրույթում։ Այն տևել է տասը րոպե։
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիան ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ մեկ օրից էլ պակաս ժամանակում Արեգակը արտանետել է գրեթե X դասի բռնկմանը հավասար էներգիայի քանակ։ Ընդհանուր առմամբ, աստղի վրա տեղի է ունեցել C և M մակարդակների 18 բռնկում։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան