Մահացել է դերասան Բրեդ Փիթի մայրը
Ժամանց
Մահացել է հոլիվուդյան աստղ Բրեդ Փիթի մայրը։ Նա 84 տարեկան էր։ Այս մասին հայտնել է ամերիկյան People ամսագիրը։
Ջեյն Էտտա Փիթի մահվան մասին հայտարարել է դերասանի զարմուհի Սիդնին։ Նրա խոսքով՝ կինը, որը մահացել է իր 85-ամյակից ընդամենը մի քանի օր առաջ, «ազատություն է գտել և կրկին կարող է երգել, պարել ու նկարել»։
Սիդնին նշել է, որ Ջեյն Էտտան ուներ «ամենամեծ սիրտը» և նա հոգ էր տանում բոլորի և ամեն ինչի մասին՝ առանց որևէ հարց տալու։
Փիթի մայրը նախկինում աշխատել է դպրոցում՝ որպես հոգեբան-խորհրդատու։ Նա մեծացրել է երեք երեխայի։ Վերջին տարիներին նրա առողջական վիճակը վատացել է։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան