Թեստ Հնդկաստանի համար և փորձություն ԱՄՆ-ի. Պուշկով
Ռուսաստան
ԱՄՆ-ի և Հնդկաստանի միջև լարվածությունը պարզապես շփում չէ ռուսական նավթի գնումների շուրջ։ Այս մասին հայտարարել Է սենատոր Ալեքսեյ Պուշկովը, փոխանցում է EADaily-ն։
Նշվում է՝ Թրամփի դժգոհությունը Նյու Դելիի հասցեին սպառնում է նոր սակագներով և խաթարում հարաբերությունները Հնդկաստանի հետ: Նյու Դելին, իր հերթին, ուժեղացնում է ինքնիշխանության հռետորաբանությունը և հրաժարվում է զիջումների գնալ՝ միևնույն ժամանակ բարձրաստիճան պաշտոնյաներին ուղարկելով Մոսկվա:
«Սա մի կողմից թեստ է Հնդկաստանի ինքնիշխանության համար, իսկ մյուս կողմից փորձություն ԱՄՆ-ի նվազող հեգեմոնիայի համար, որը Թրամփը ցանկանում է պահպանել պատժամիջոցների կիրառման միջոցով։ Մեծ հաշվով սա բազմաբևեռ աշխարհի ձևավորման փուլերից մեկն է», - հայտնել Է Պուշկովը։

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ