Ինչի կհանգեցնի Ռուսաստանի`Հարավային Կովկասի նկատմամբ վերահսկողության կորուստը․ քաղաքագետ
Արտաքին Քաղաքական
Եթե Ռուսաստանը չվերականգնի Հարավային Կովկասում իր վերահսկողությունը, դա կհանգեցնի երկարաժամկետ հետևանքների, մասնավորապես, տարածաշրջանին հասանելիություն կստանան ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Թուրքիան, որոնք չեն թաքցնում հակառուսական ուղղվածությունը։ Նշել է քաղաքագետ Անդրեյ Պինչուկը, նրա խոսքերն է մեջբերում Царьград-ը:
Նա նշել է, որ Երևանի և Բաքվի վրա ազդեցության կորուստը կհանգեցնի նրան, որ Մոսկվան կկորցնի իր տեղը Եվրասիական աշխարհաքաղաքականության առանցքային շրջաններից մեկում: «Եթե մենք չենք մասնակցում մեր սահմանների մոտ անվտանգության վերահսկմանը, ապա դա անում են մեր փոխարեն», - հայտարարել է փորձագետը:
Նա նշել է՝ Ռուսաստանը պետք է որքան հնարավոր է շուտ վերականգնի իր դիրքերն Անդրկովկասում։ Ընդ որում՝ ոչ թե ուժի, այլ դիվանագիտական մակարդակով համակարգային աշխատանքի միջոցով:


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան