Բավարիայի վարչապետ Սյոդերը առաջարկել է ուկրաինացիներին զրկել գործազրկության նպաստից
Աշխարհ
Բավարիայի վարչապետ, Քրիստոնեասոցիալական միության (CSU) առաջնորդ Մարկուս Սյոդերը ZDF հեռուստաալիքի եթերում առաջարկել է Գերմանիայում գտնվող ուկրաինացի փախստականներին զրկել Bürgergeld գործազրկության հիմնական նպաստից։
Սյոդերի խոսքով՝ սոցիալական աջակցության ներկայիս համակարգը խոչընդոտում է ուկրաինացիներին աշխատանք գտնելու հարցում և վերանայման կարիք ունի։ Նա ընդգծել է, որ ԵՄ ոչ մի այլ երկիր նման պայմաններ չի ապահովում, և սա, ըստ նրա, բացատրում է զբաղվածության ցածր մակարդակը. Ուկրաինայից փախստականների միայն մոտ 30%-ն է կարողացել աշխատանք գտնել։
Քաղաքական գործիչը նաև հավելել է, որ նպաստների չեղարկման միջոցառումները պետք է կիրառվեն ոչ միայն 2025 թվականի ապրիլից հետո ժամանածների նկատմամբ, ինչպես նախատեսված է գործող կոալիցիոն համաձայնագրով, այլև երկրում արդեն գտնվող բոլոր ուկրաինացիների նկատմամբ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)