Ջենիֆեր Լոպեսի համերգի 470 դոլարանոց տոմսի գումարը մտել է Հայաստանի տնտեսության մեջ․ Պապոյան
Տնտեսություն
Ջենիֆեր Լոպեսի համերգի 470 դոլարանոց տոմսի գումարը, ռեստորանում 200 դոլար հաշիվ փակելը և այլն, դրանք բոլորը մտել են Հայաստանի տնտեսության մեջ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Օրինակ, եթե եկել է Ռուսաստանից զբոսաշրջիկ, գնել է 470 դոլարանոց տոմս, ի՞նչ եք կարծում՝ 470 դոլարանոց տոմս գնաց զբոսաշրջիկը հյուրանոցում ի՞նչ համարում է մնում՝ 50 դոլարանոց, թե ասենք՝ 300 դոլարանոց։ Ակնհայտ է, չէ՞, կամ ռեստորան գնում է, թե չէ։ Այդ գումարը մտել է տնտեսություն, ռեստորանատիրոջ եկամուտը ինձ հետաքրքիր է, որովհետև դա տնտեսության եկամուտն է, սրճարանի տիրոջ եկամուտը, ինձ հետաքրքիր է, որովհետև դա մեր տնտեսության եկամուտն է, հյուրանոցը, օդանավակայանը և այսպես շարունակ»,– ասել է նա։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան