Լուկաշենկոն անհանգստացած է Լեհաստանի և Բալթյան երկրների «ագրեսիվ վերաբերմունքից»
Աշխարհ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ անհանգստացած է Լեհաստանի և Բալթյան երկրների՝ Հանրապետության նկատմամբ ցուցաբերած ագրեսիվ վերաբերմունքից։ Այս մասին հաղորդում է БелТА լրատվական գործակալությունը։
«Մտահոգիչ է, որ մեր հարևանները՝ Լեհաստանը և Բալթյան երկրները, շատ սարսափելի և ագրեսիվ են տրամադրված Բելառուսի նկատմամբ», - ասել է Լուկաշենկոն Բելառուսի Պետական անվտանգության կոմիտեի (ՊԱԿ) գործունեությանը նվիրված խորհրդակցության ժամանակ։
Նրա խոսքով՝ այդ պետությունները ճնշում են գործադրում Բելառուսի վրա «բոլոր ուղղություններով»։
Քաղաքական գործիչը նշել է, որ այդ ճնշումն ամենաշատը զգում են բելառուսական հատուկ ծառայությունները։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ