Թրամփը կոչ է արել արագ հանդիպումներ նշանակել Պուտինի և Զելենսկու հետ․ CNN
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել իր վարչակազմին հնարավորինս շուտ պլանավորել հանդիպումներ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Այս մասին հաղորդում է CNN-ը՝ հղում անելով Սպիտակ տան աղբյուրներին։
Պարբերականը նշում է, որ Թրամփի օգնականները անմիջապես սկսել են պլանավորել հանդիպումները Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հետ։
CNN-ը պնդում է, որ դրանք կարող են տեղի ունենալ մեկ-երկու շաբաթվա ընթացքում։
Հեռուստաընկերությունը նշում է, որ Թրամփը կոչ է արել իր թիմին արագ գործել՝ չնայած նախագահական ուղևորության և համաշխարհային առաջնորդների հետ կարևոր հանդիպումների պլանավորումը սովորաբար ժամանակ է պահանջում։
Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում Թրամփը նշել է, որ Պուտինի հետ շուտով անձնական հանդիպման մեծ հավանականություն կա։


















































Ամենադիտված
Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի