Հրապարակ. «Խոսրով Հարությունյանը ՀՀԿ նախընտրական ցուցակո՞ւմ»
Հայկական Մամուլ
«Հայաստանի քրիստոնեդեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը, մեր տեղեկություններով, հույս ունի ընդգրկվել ՀՀԿ համամասնական ցուցակում: Նա Սերժ Սարգսյանին խոստացել է իր հռետորական ողջ կարողություններն ի սպաս դնել հանուն ՀՀԿ-ի: Սակայն ՀՀԿ –ն մեր աղբյուրների փոխանցմամբ, Սարգսյանը մտադիր չէ նրան ընդգրկել համամասնական ցուցակի անցողիկ տեղերում, այլ ուզում է առաջարկել մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու տարբերակը: «Մենք համագործակցում ենք ՀՀԿ-ի հետ 1997-ից, և այդ համագործակցությունը չի ընդհատվելու նախընտրական փուլում: Վերջ: Այլևս ասելիք չունեմ»,- երեկ մեր հարցին՝ Դուք ընդգրկվելու՞ եք ՀՀԿ ցուցակում, պատասխանեց Խոսրով Հարությունյանը: Ի դեպ, նա ժամանակին Երևանի կենտրոնում առաջադրվել է մեծամասնական ընտրակարգով և ջախջախիչ պարտություն կրել Խաչատուր Սուքիասյանից»,- գրում է «Հրապարակը»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ