AZAL-ի նախկին նախագահը լքել է Ադրբեջանը՝ ունենալով 100 մլն դոլար
Ադրբեջան
AZAL ավիաընկերության նախկին նախագահ Ջահանգիր Ասկերովը լքել է Ադրբեջանը՝ ադրբեջանական բանկերից մեկում ունենալով 100 մլն դոլարի չափով ավանդ, տեղեկացրել են տեղական ԶԼՄ-ները, փոխանցում է EADaily-ն:
«Ներկայումս Ասկերովը բնակվում է Իսպանիայում և այդ գումարից ամսական ստանում է 1,2 մլն մանաթի եկամուտ», - հայտնել է աղբյուրը։
Հաղորդվում է՝ ավելի վաղ այդ գումարը ձևակերպվել էր Ջահանգիր Ասկերովի հանգուցյալ կնոջ՝ Զարիֆա Գամզաևայի անունով։ Վերջինիս մահից հետո AZAL-ի նախկին նախագահն այդ միջոցները վերաձևակերպել է իր անունով։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ