Ռուսաստանը հրաժարվում է հրթիռային մորատորիումից՝ ԱՄՆ-ին պատասխան տալու համար
Ռուսաստան
Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ երկիրը այլևս չի դիտարկում իրեն որպես սահմանափակված՝ միջին և փոքր հեռահարության հրթիռների (ՌՍՄԴ) տեղակայման հարցում։ Որոշումը կայացվել է՝ ի պատասխան ԱՄՆ-ի «բացահայտ թշնամական քայլերի» և նմանատիպ համակարգերի տեղակայման՝ Եվրոպայում և Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։
ՌԴ պատրաստվում է լայնորեն օգտագործել նոր սերնդի հրթիռային զինատեսակներ, ներառյալ «Օրեշնիկ» համակարգը, որը փորձարկվել է Ուկրաինայում՝ «Հարավմաշ» գործարանի դեմ հարվածով։ Այն կարող է հասնել մինչև 6000 կմ հեռավորություն՝ առանց միջուկային մարտագլխիկի, սակայն համարժեք է զանգվածային ոչնչացման զենքի։
Մոսկվան դիտարկում է նաև «Իսկանդեր»-ի հզորացումը, «Ցիրկոն» հիպերձայնային հրթիռների ափամերձ հարթակների համար ադապտացումը և նույնիսկ՝ խորհրդային ժամանակների «Պիոներ» համակարգերի վերագործարկումը։ Վերլուծաբանները նշում են, որ Ռուսաստանի արձագանքը կախված է ոչ միայն ուկրաինական ճակատի զարգացումներից, այլև սեփական արտադրական կարողություններից։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան