Պուտինը, «Օրեշնիկ» տեղակայելով, զգուշացրել է Թրամփին․ Sohu
Աշխարհ
Ռուսաստանի կողմից «Օրեշնիկ» հրթիռային համակարգի տեղակայումը Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփին ուղղված նախազգուշացում է, հաղորդում է չինական Sohu պորտալը։
Չինացի փորձագետները նշել են, որ միջին հեռահարության հրթիռների տեղակայման կամավոր սահմանափակումներից հրաժարվելու Մոսկվայի վերջին որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ արևմտյան երկրները երկար տարիներ անտեսել են Ռուսաստանի մտահոգությունները Ռուսաստանի սահմանների մոտ ամերիկյան հրթիռային համակարգերի տեղակայման վերաբերյալ։
Պուտինի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի համատեղ հայտարարությունը «Օրեշնիկ» միջին հեռահարության հիպերձայնային բալիստիկ հրթիռի սերիական արտադրության մեկնարկի վերաբերյալ պետք է համարել ԱՄՆ իշխանություններին հիշեցում Ռուսաստանի միջուկային հնարավորությունների մասին։


















































Ամենադիտված
Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի