Ռուսաստանը չի փոխել իր դիրքորոշումը Ուկրաինայի հարցում
Ռուսաստան
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Մոսկվայի դիրքորոշումը Ուկրաինական հակամարտության վերաբերյալ մնացել է անփոփոխ՝ չնայած առաջիկա Պուտին-Թրամփ գագաթնաժողովին։ «Մեր դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել», — շեշտել է Ուշակովը՝ փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ավելի վաղ լեհական Onet պորտալը, հղում անելով իր աղբյուրներին, ներկայացրել էր ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի առաջարկի մանրամասները, որն հնչեցվել էր Պուտինի հետ Կրեմլում կայացած հանդիպման ժամանակ։ Առաջարկը ներառում է հրադադարի սահմանում Ուկրաինայում (բայց ոչ լիարժեք խաղաղության պայմանագիր), ՌԴ վերահսկողության տակ եղած տարածքների փաստացի ճանաչում՝ այդ հարցի երկարաժամկետ հետաձգման միջոցով (49 կամ 99 տարով), հակառուսական պատժամիջոցների մեծ մասի հանում և էներգետիկ համագործակցության վերականգնում։
Սակայն համաձայն այդ տեղեկատվության՝ փաստաթղթում բացակայում են ՆԱՏՕ-ի չընդլայնման երաշխիքները, և Ուկրաինային ռազմական աջակցությունը դադարեցնելու խոստում ևս չկա։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան