Թուրքիան Օլիմպիական խաղերը կազմակերպելու հայտ է ներկայացրել
Սպորտ
Թուրքիան 2020թ.-ի Օլիմպիական և պարալիմպիկ խաղերի անցկացման համար հայտ է ներկայացրել Միջազգային օլիմպիական կոմիտե, տեղեկացնում է Yeni Şafak օնլայն պարբերականը:
Հայտի ներկայացման համար թուրքական պատվիրակությունը մեկնել է Լոզան` «Օլիմպիական խաղերի մայրաքաղաք»: Պատվիարկության կազմում եղել են Ստամբուլի քաղաքապետ Քադիր Թոփբաշը, Թուրքիայի Օլիմպիական կոմիտեի փոխտնօրեն Հասան Արաթը և Թուրքիայի սպորտի ու երիտասարդության փոխնախարար Յավուզ Չելիքը:
Եթե Ստամբուլը ընտրվի որպես 2020-ի Օլիմպիական խաղերն ընդունող քաղաք, այնտեղ կկառուցվի 25 սպորտային կենտրոն:
Ըստ պարբերականի` այնտեղ արդեն գործում է 11 մարզական համալիր:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)