Կրեմլում հանդիպումը Թրամփի հետ դիտարկում են որպես հնարավորություն՝ Ռուսաստանը լսելի դարձնելու ԱՄՆ-ին
Համաշխարհային Մամուլ
ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի սպասվող հանդիպումը կարող է կարևոր փուլ դառնալ՝ Մոսկվայի դիրքորոշումը Ուկրաինայի հարցում ԱՄՆ-ին հստակ փոխանցելու համար։
«Սա կարող է դառնալ պատմական իրադարձություն՝ այն պահը, երբ Ռուսաստանի դիրքորոշումը հստակ կներկայացվի նախագահ Թրամփին», — նշել է Դմիտրիևը՝ ՏԱՍՍ-ին տված մեկնաբանության մեջ։
Նա հույս է հայտնել, որ հանդիպումից հետո Ռուսաստանի և ԱՄՆ-ի երկխոսությունը կշարունակվի ավելի ակտիվ՝ այդ թվում՝ տնտեսական ուղղությամբ։ Ավելի վաղ Դմիտրիևը նշել էր, որ բարձր մակարդակի բանակցությունների կազմակերպման ուղղությամբ աշխատանքը արդեն ընթանում է։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)