Արևմուտքում հայտնել են՝ սա լավագույն օրը չէ Ուկրաինայի համար
Աշխարհ
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի առաջիկա հանդիպումը Ուկրաինայի համար «լավագույն օրը չէ»։ Այս մասին հայտարարել է Բրիտանացի քաղաքագետ Սեմ Գրինը X-ում։
«Եվ ահա մենք եկանք հետևյալին՝ ոչ թե գործարքի, այլ առանց Եվրոպայի մասնակցության գործարքն արագացնելու փորձի։ Դա թույլ է տալիս Պուտինին բարի կամք դրսևորել, Իսկ Թրամփին՝ հրաժարվել պատժամիջոցների հիմնականում դատարկ սպառնալիքից։ Վախենում եմ, որ Ուկրաինայի համար սա լավագույն օրը չէ», - գրել է նա։
Նրա խոսքով՝ Պուտինի հետ բանակցությունների առաջարկը Թրամփի համար հնարավորություն է դարձել հրաժարվել իր հայտարարած հակառուսական պատժամիջոցների սահմանումից, որոնց արդյունավետության հարցում ամերիկացի առաջնորդը վստահ չէր: Ընդ որում, նա ընդգծել է, որ նման հանդիպման անցկացումից ամենամեծ օգուտը կստանա Ռուսաստանը:


















































Ամենադիտված
Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի