Կրեմլում բացահայտել են Պուտինի և Թրամփի հանդիպումից ակնկալիքները
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հանդիպումը կօգնի ավելի հստակ ԱՄՆ-ին փոխանցել Ռուսաստանի դիրքորոշումն Ուկրաինայի վերաբերյալ: Հայտարարել է Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը, փոխանցում է RBC-ն։
«Անշուշտ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարության միջև այն գագաթնաժողովը, որը նախատեսվում է հաջորդ շաբաթ, կարող է դառնալ կարևոր պատմական իրադարձություն, իրադարձություն, երբ Ռուսաստանի դիրքորոշումը հստակ հաղորդվի նախագահ Թրամփին» - նշել է Դմիտրիևը:
Հատուկ ներկայացուցիչը հույս է հայտնել, որ Պուտինի և Թրամփի բանակցություններից հետո Ռուսաստանի և ԱՄՆ-ի երկխոսությունը «կշարունակվի էլ ավելի ակտիվ, այդ թվում՝ տնտեսական ուղղությամբ»:


















































Ամենադիտված
Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի