Ռուսաստանը Կովկասի տարածքում նոր հակամարտություն է կանխատեսել
Արտաքին Քաղաքական
Հայաստանի տարածքային զիջումները կարող են լուրջ հակամարտության հանգեցնել Կովկասում, իսկ հանրապետությունից կկտրվի մի ամբողջ տարածաշրջան։ Այս մասին RT-ի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահին կից Ազգամիջյան հարաբերությունների խորհրդի անդամ Բոգդան Բեզպալկոն։
«Սյունիքի միջանցքը կկտրի Հայաստանն ու Ռուսաստանը Իրանից։ Եվ ընդհանրապես, ընդհանուր առմամբ դա կնշանակի տարածաշրջանի վերաձևակերպում և, հնարավոր է, ապագայում բավական լուրջ հակամարտություն տարածաշրջանում», - ասել է նա։
Վերջինս հավելել է՝ բացի այդ, միջանցքի կազմակերպումը կապահովի ՆԱՏՕ-ի երկրների ներթափանցումը Կասպյան տարածաշրջան, ինչը ձեռնտու չէ ո՛չ Հայաստանին, ո՛չ Ռուսաստանին:


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան