Կամբոջան Թրամփին առաջադրել է Նոբելյան խաղաղության մրցանակի
Աշխարհ
Կամբոջան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջադրել է Նոբելյան խաղաղության մրցանակի՝ Թաիլանդի հետ հակամարտության կարգավորման գործում ունեցած դերի համար, օգոստոսի 7-ին հայտարարել է վարչապետ Հուն Մանեթը։
«Ես՝ որպես Կամբոջայի վարչապետ, պաշտոնական նամակ եմ ներկայացրել Նորվեգիայի Նոբելյան կոմիտեին՝ նախագահ Դոնալդ Թրամփին առաջադրելով Խաղաղության Նոբելյան մրցանակի», - գրել է նա Facebook-ում:
Վարչապետը նշել է, որ քայլը կատարվել է կամբոջացի ժողովրդի ցանկություններին համապատասխան՝ նշելով, որ այդպիսով նրանք իրենց երախտագիտությունն են հայտնում Թրամփին՝ հակամարտության կարգավորման գործում նրա «նախաձեռնության և աջակցության» համար։


















































Ամենադիտված
Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի