ՄԱԿ-ում անդրադարձել են Պուտինի և Թրամփի հնարավոր հանդիպմանը
Աշխարհ
ՄԱԿ-ը ողջունում է Ուկրաինայում խաղաղության հասնելու բոլոր ջանքերը, հայտարարել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակի տեղակալ Ֆարհան Հաքը՝ մեկնաբանելով Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հնարավոր հանդիպումը։
«Կտեսնենք, թե ինչ կլինի։ Բայց, իհարկե, մենք ողջունում ենք Ուկրաինայում խաղաղություն հաստատելուն ուղղված բոլոր ջանքերը ՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի և Գլխավոր ասամբլեայի ու Անվտանգության խորհրդի բանաձևերի», - հինգշաբթի լրագրողների համար ճեպազրույցի ժամանակ ասաց Հաքը։


















































Ամենադիտված
«Ես կպատմեմ, թե ինչպես է եղել». Միլենա Պետրոսյանը 2 շաբաթ անց խախտել է լռությունը