ԱՄԷ-ի նախագահը հայտարարել է, որ պատրաստ է նպաստել գերիների փոխանակմանը
Աշխարհ
ԱՄԷ-ի նախագահ Մոհամմեդ բին Զայեդ ալ Նահյանը հայտարարել է ԱՄԷ-ի պատրաստակամության մասին լրացուցիչ ջանքեր գործադրել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակմանը նպաստելու համար, հաղորդում է ԱՄԷ պետական WAM գործակալությունը։
Հաղորդվում է, որ ԱՄԷ-ի նախագահը հինգշաբթի օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ նշել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակման գործընթացը , որը տեղի է ունենում ԱՄԷ-ի միջնորդական ջանքերով: «Նա (Ալ Նահյանը - խմբ.) հաստատել է ԱՄԷ-ի պատրաստակամությունը՝ այս մարդասիրական հարցում լրացուցիչ ջանքեր գործադրելու», - գրում է գործակալությունը:


















































Ամենադիտված
Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի