«ՈՒԱԶ»-ներով մտել են Սևանա լիճը, աղտոտել ջուրը (տեսանյութ)
ՏեսանյութերՖեյսբուքյան օգտատերերից մեկի կողմից ՇՄՆ էկոպարեկային ծառայության պաշտոնական էջին տրամադրվել է տեսանյութ, թե ինչպես են Վարդավառի տոնակատարության ժամանակ երկու քաղաքացի Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր բնակավայրի լողափերից մեկում «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենաներով մուտք գործել Սևանա լիճ և աղտոտել լճի ջրերը։
Այս մասին տեղեկացրել է էկոպարեկային ծառայությունը:
ՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության և ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Վարդենիսի բաժնի աշխատակիցների կողմից համատեղ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է իրավախախտում կատարած անձանց ինքնությունը, ովքեր հրավիրվել են ոստիկանության բաժին և խոստավանել կատարած խախտումը։
Փաստի առթիվ կազմվել են համապատասխան արձանագրություններ և նյութերն ուղարկվել են ԲԸՏՄ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն