Գագաուզիայի խորհրդարանը կոչ է անում անցկացնել զանգվածային բողոքի ցույցերի՝ ի պաշտպանություն Գուցուլի
Աշխարհ
Գագաուզիայի ժողովրդական ժողովը (խորհրդարան) և գործադիր կոմիտեն (կառավարությունը) որոշել են զանգվածային խաղաղ բողոքի ցույցեր անցկացնել ինքնավարությունում ի պատասխան Քիշնևի դատարանի կողմից տարածաշրջանի ղեկավար Եվգենիա Գուցուլի նկատմամբ կայացրած դատավճռի, ասվում է Գագաուզիայի խորհրդարանի կայքում հրապարակված որոշման մեջ։
Օգոստոսի 5-ին Քիշնևի շրջանային դատարանը Եվգենիա Գուցուլին դատապարտեց յոթ տարվա ազատազրկման՝ մեղադրելով նրան ֆինանսական չարաշահումների և Մոլդովայում արգելված «Շոր» կուսակցությանը ֆինանսավորելու մեջ։ Գագաուզիայի ղեկավարը դատավճիռն անվանեց «քաղաքական հաշվեհարդար՝ վերևից եկող հրամանով» և ասաց, որ պայքարելու է իր անվան և ճշմարտության համար։ Նա մեղադրեց Մոլդովայի նախագահ Մայա Սանդուին այլախոհության դեմ պայքարի գործիք դառնալու մեջ և խոստացավ բողոքարկել դատարանի որոշումը բարձրագույն ատյաններում։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել