Ուիթքոֆը եվրոպացի ներկայացուցիչների հետ կքննարկի Պուտին-Թրամփ հանդիպումը․ Axios
Աշխարհ
Սպիտակ տան հատուկ դեսպանորդ Սթիվ Վիտկոֆը հինգշաբթի օրը հեռախոսազրույց է ունենալու Ուկրաինայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչների հետ՝ նրանց ներկայացնելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպման արդյունքները, հայտնել է Axios-ի լրագրող Բարաք Դեյվիդը։
«Հատուկ դեսպանորդ Վիտկոֆը նախատեսում է հինգշաբթի օրը հեռախոսազրույց ունենալ Ուկրաինայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչների հետ ՝ նրանց տեղեկացնելու Պուտինի հետ իր հանդիպման մասին և քննարկելու հետագա քայլերը, այդ թվում՝ Պուտին-Թրամ3 հանդիպման հնարավորությունը», - սոցիալական ցանցերում գրել է լրագրողը։
Լրագրողն առաջիկա քննարկումների վերաբերյալ այլ մանրամասներ չի հաղորդում։


















































Ամենադիտված
Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի