ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել իրանական ընկերությունների նկատմամբ
Աշխարհ
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է կիրառել Իրանի 11 ընկերությունների և յոթ անձանց նկատմամբ, որոնք կապված են ֆինանսական տեխնոլոգիաների, կրիպտոարժույթների և օֆշորային գործողությունների հետ, հաղորդվում է գերատեսչության կայքում։
Գերատեսչությունը նշել է, որ նոր սահմանափակումներ են մտցվել իրանական Fanap տեխնոլոգիական հոլդինգի հետ կապված կառույցների նկատմամբ։ Դրանց թվում են Cyrus Offshore Bank օֆշորային բանկը, Pasargad Arian, RUNC Exchange System ընկերությունները, ինչպես նաև դրանց հետ կապված մի շարք ընկերություններ։
Իրանական ընկերություններն ու անհատները ներառվել են ԱՄՆ ֆինանսների նախարարության պատժամիջոցների ցանկում: Սահմանափակումների շրջանակներում կարգելափակվեն ԱՄՆ իրավասության ներքո գտնվող նրանց ակտիվները, և կարգելվի համագործակցությունը ԱՄՆ ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ:


















































Ամենադիտված
Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի