Ինքնաթիռը պատրաստվում է արտակարգ վայրէջք կատարել Շերեմետևոյում․ ինչ է կատարվում
Աշխարհ
Մոսկվա-Պենզա չվերթի SSJ-100 ուղևորատար ինքնաթիռը պատրաստվում է արտակարգ վայրէջքի Շերեմետևո օդանավակայանում, «ՌԻԱ Նովոստի»ին հայտնել է արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը։
«Մոսկվա-Պենզա երթուղով SSJ-100-ը վերադառնում է մեկնման օդանավակայան», - ասել է գործակալության աղբյուրը։
Արտակարգ ծառայությունների ներկայացուցչի խոսքով՝ արտակարգ վայրէջքը պայմանավորված է եղել վառելիքի ֆիլտրի անսարքության սենսորի ակտիվացմամբ։ Գործակալության զրուցակիցը հավելել է, որ Շերեմետևոյում ծառայություն իրականացնող բոլոր արտակարգ ծառայությունները բերվել են մարտական պատրաստության։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու