Թուրքիան կշարունակի աջակցել Սիրիային՝ ահաբեկչության դեմ պայքարում
Աշխարհ
Թուրքիան կշարունակի աջակցել Սիրիային ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարում, Անկարան կոչ է անում կանխել Իսրայելի կողմից տարածաշրջանում անկայունացման քաղաքականությունը, հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։
«Մենք գնահատեցինք այն քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել երկկողմ և տարածաշրջանային մակարդակներում՝ Սիրիայի վերականգնման համար։ Մեր բանակցությունների ընթացքում մենք հատուկ ուշադրություն դարձրեցինք անվտանգության հարցերին, Սիրիայի ինքնիշխանությանն ու քաղաքական միասնությանը սպառնացող ներքին և արտաքին սպառնալիքներին։ Մենք կշարունակենք աջակցել Սիրիայի պայքարին ահաբեկչական կազմակերպությունների դեմ», - այցից հետո գրել է Ֆիդանը X սոցիալական ցանցում։
Ֆիդանը հինգշաբթի օրը աշխատանքային այցով այցելել է Դամասկոս։


















































Ամենադիտված
Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի