Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել մի քանի եվրոպացի առաջնորդների և Զելենսկու հետ
Աշխարհ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ «վերջին ժամերի իրադարձություններից հետո» զրուցել է մի քանի եվրոպացի առաջնորդների և Վոլոդիմիր Զելենսկու հետ։
«Վերջին ժամերի իրադարձություններից հետո ես երկար զրույց ունեցա Զելենսկու և մի քանի եվրոպացի առաջնորդների հետ», - գրել է Մակրոնը X սոցիալական ցանցում։
Հինգշաբթի օրը Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողներին հայտնել է, որ Ռուսաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև առաջիկա օրերին հանդիպման վերաբերյալ , և որ դրա վերաբերյալ նախապատրաստական աշխատանքները սկսվել են։


















































Ամենադիտված
Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի