Մեկ օրում գրանցվել է երկու հզոր արեգակնային բռնկում
Աշխարհ
Հինգշաբթի՝ օգոստոսի 7-ին, Արեգակի վրա գրանցվել է երկու ուժեղ բռնկում։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտի (FGBU IPG) մասնագետներին ։
Նշվում է, որ առավոտյան տեղի է ունեցել M2.2 բռնկում, իսկ կեսօրին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 14:31-ին՝ M3.9 բռնկում: Երկրորդ իրադարձությունը տևել է 68 րոպե: Մասնագետները նշել են, որ օգոստոսի սկզբից ի վեր Արեգակի վրա արդեն դիտվել է M դասի ութ բռնկում, և դրանցից գրեթե բոլորը տեղի են ունեցել նույն բծերի խմբում:


















































Ամենադիտված
Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի