«Հայաստանը հրաժարվել է միջանցքի հարցում իր տևական դիմադրությունից»․ Axios
Համաշխարհային Մամուլ
Ամերիկյան Axios-ը պնդում է, թե Թրամփի վարչակազմի հետ բանակցություններում Հայաստանը հրաժարվել է միջանցքի հարցում իր տևական դիմադրությունից։
«Հայաստանը համաձայնել է թույլ տալ, որ իր տարածքով անցնող 43.5 կմ միջանցքը զարգացվի ԱՄՆ-ի կողմից և կոչվի «Թրամփի ճանապարհ՝ միջազգային խաղաղության և բարգավաճման համար», - գրում է ամերիկյան պարբերականը, հավելելով, - «ամերիկացիներն այս նոր առևտրային ուղուց տարեկան միլիարդավոր դոլարներ կշահեն։ Ռուսաստանը, Իրանը և Չինաստանը կորցնում են իրենց ազդեցությունը տարածաշրջանում, որը իրենց սեփականն էին համարում»։
Ըստ նույն աղբյուրի, Թրամփի վարչակազմն այս հարցով սկսել է զբաղվել մարտից, երբ Սպիտակ տան հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը Մոսկվայից անակնկալ մեկնել է Բաքու։ Axios-ը պնդում է, որ առաջարկը եղել է Կատարի կառավարության կողմից։ Բաքու այցելելուց հետո Ուիթքոֆը հանձնարարել է այս հարցը իր թիմի անդամ, Թրամփի փեսա Ջարեդ Քուշների մտերիմ, ռաբբի Արիե Լինգսթոնին, ով հինգ անգամ այցելել է տարածաշրջան, այդ թվում՝ Հայաստան։ Թրամփի վարչակազմն, ըստ ամերիկյան պարբերականի, Փաշինյանին փոխանցել է՝ եթե նա թույլ տա, որ ԱՄՆ-ն զարգացնի տարանցիկ միջանցքը, ապա ի դեմս Վաշինգտոնի կգտնի «բարեկամ ու հզոր պատնեշ՝ Ադրբեջանի կողմից հետագա ներխուժումների դեմ»։


















































Ամենադիտված
Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի