Եկեղեցին է դարերի ընթացքում պահել մեր ժողովրդին. Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդ (տեսանյութ)
Տեսանյութեր«Շատ ցավալի է, որ Հայ Առաքելական եկեղեցին թիրախավորում է ահաբեկչության հետ կապված խնդրերով։ Մեր եկեղեցին միշտ խաղաղություն է քարոզում»,- ասում է Բրազիլիայի թեմի առաջնորդ Տ․ Նարեկ եպիսկոպոս Բերբերյանը։
Նարեկ Սրբազանի խոսքով, հնարավոր է եկեղեցու և իշխանության միջև գաղափարական տարբերություններ լինեն, բայց դա պետք չէ թիրախավորել։
«Ցանկացած կառույց ազատ արտահայտվելու իրավունք ունի։ Հայ Առաքելական եկեղեցին խաղաղություն տարածող եկեղեցի է։ Ընդհակառակը, եկեղեցին դարերի ընթացքում հալածվել է, եկեղեցին է դարերի ընթացքում պահել մեր ժողովրդին, հոգևոր սնունդ է տվել։
Այսօր Հայ եկեղեցին զորավոր կառույցներից մեկն է, որ պետք է ավելի զորացնենք։ Ինչքան եկեղեցին զորանա, այդքան երկիրն ինքը կզորանա»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)