Թրամփը բղավել է Նեթանյահուի վրա․ NBC News
Մերձավոր Արևելք
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բղավել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի վրա՝ Գազայում տիրող զանգվածային սովի պատճառով: Այս մասին գրում Է NBC News-ը՝ վկայակոչելով անանուն նախկին ամերիկացի պաշտոնյաներին։
Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 28-ին կայացած հեռախոսազրույցի շրջանակներում։ Աղբյուրների խոսքով՝ զրույցի ընթացքում Թրամփը ընդհատել է Նեթանյահուին և սկսել է բղավել՝ հայտարարելով, որ չի ցանկանում լսել Գազայում սովամահ լինող երեխաների մասին:
Հոդվածում նշվում է՝ հենց այդ խոսակցությունն է դրդել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացին մեկնել տարածաշրջան:

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ