Շվեդիան Հայաստանի հասարակական կազմակերպություններին գումար կհատկացնի
Աշխարհ
Շվեդիայի կառավարությունը որոշել է Հայաստանում, Ուկրաինայում, Վրաստանում, Մոլդովայում և Բելառուսում գործող հասարակական կազմակերպություններին հատկացնել 100 միլիոն կրոն (10,4 միլիոն դոլար): Միջոցները կհատկացվեն կառավարության կողմից քաղաքացիական հասարակության զարգացման 2025-2029 թվականների ռազմավարության շրջանակներում, հաղորդում է ՏԱՍՍ–ը։
«Քաղաքացիական հասարակությունը կարևոր դեր է խաղում Ուկրաինայի պաշտպանության, ինչպես նաև երկարաժամկետ հեռանկարում ուժեղ հասարակության զարգացման գործում: Այստեղ կարևոր է նաև Շվեդիայի օգնությունը», - հայտարարության մեջ մեջբերվում է ինետգրացիայի գործերով նախարար Սիմոնե Մուհամսոնի խոսքերը։
Կառավարության կողմից նպատակային ֆինանսավորման վերաբերյալ որոշումը վերաբերում է ոչ միայն Ուկրաինային, այլ նաև Հայաստանին, Մոլդովային, Վրաստանին և Բելառուսին: Միջոցները նախատեսված են «մարդասիրական գործունեության, ժողովրդավարական շարժումների, մարդու իրավունքների պաշտպանների աջակցության և այնպիսի տարածաշրջանի ստեղծման համար, որտեղ քաղաքացիական հասարակության ուժն ու դիմադրողականությունը վճռորոշ դեր կխաղան»։


















































Ամենադիտված
Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի