Իսրայելը Գազան կհանձնի «արաբական ուժերի» տիրապետությանը․ Նեթանյահու
Համաշխարհային Մամուլ
Իսրայելը չի պատրաստվում բռնակցել Գազայի հատվածը ՀԱՄԱՍ-ի հետ հակամարտության ավարտից հետո և ցանկանում է տարածաշրջանի վերահսկողությունը փոխանցել կառավարման ժամանակավոր մարմնին։ Հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, փոխանցում է The Times of Israel-ը:
Նա ընդգծել է՝ Իսրայելը մտադիր է հասնել ՀԱՄԱՍ-ի ոչնչացմանը և պատանդների վերադարձին: Վարճապետը նշել է՝ Գազայի հատվածում պատերազմի ավարտից հետո կստեղծվի «անվտանգության սահմանագիծ», որպեսզի տարածաշրջանը սպառնալիք չներկայացնի Իսրայելին:
Fox News-ի հաղորդմամբ՝ Նեթանյահուն նաև ասել է՝ Իսրայելը մտադիր չէ ղեկավարել Գազայի հատվածը և ցանկանում է այն հանձնել «արաբական ուժերի» տիրապետությանը:


















































Ամենադիտված
Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի