Լուկաշենկոն պատրաստ է Մինսկում կազմակերպել Պուտինի, Զելենսկու և Թրամփի միջև բանակցությունները
Աշխարհ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատրաստ է կազմակերպել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի միջև բանակցությունները։ Նա այս մասին ասել է Time-ին տված հարցազրույցում։
«Եկեք նախապես որոշենք. օրինակ՝ հերոս–քաղաք Մինսկը, Ստամբուլը, Ժնևը։ Որոշեցինք՝ մեկ ամսից կկայանա այդ հանդիպումը (...) Եթե համաձայնության գանք որևէ փաստաթղթի նախագծի շուրջ, կհրավիրենք Զելենսկուն, Լուկաշենկոյին, Պետրովին, Սիդորովին... պատշաճ կերպով կլինի», - ասել է Լուկաշենկոն։
Լուկաշենկոն հավելել է, որ եթե բանակցությունները խելամտորեն անցկացվեն, Ռուսաստանն ու Ուկրաինան այլևս չեն կռվի։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)