Պեկինը Կիևին կոչ է արել զերծ մնա Չինաստանի վերաբերյալ անպատասխանատու հայտարարություններից․ China Daily
Համաշխարհային Մամուլ
Կիևը պետք է գիտակցի, որ չի կարող անտեսել Չինաստանին, եթե խաղաղություն է ուզում։ Նման տեսակետ է ներկայացրել China Daily թերթը։
«Նախորդող իրադարձություններից դասեր քաղելով՝ Զելենսկու վարչակազմը պետք է հստակ տեսնի, թե որ կողմերն են իսկապես կողմ խաղաղությանը, և որոնք պարզապես ձգտում են առավելագույնի հասցնել իրենց օգուտները՝ ձգձգելով հակամարտությունը, և միևնույն ժամանակ հավակնում են խաղաղության արժանիքներին, եթե դա տեղի ունենա ապագայում», - ընդգծել են հրատարակության հեղինակները:
Հոդվածում հստակեցվում է՝ Կիևի ռեժիմը «պետք է զերծ մնա Չինաստանի վերաբերյալ անպատասխանատու հայտարարություններից», որն ի պատասխան «զգալի զսպվածություն Է ցուցաբերում»: Հեղինակները հիշեցրել են՝ Պեկինը «ուկրաինական ճգնաժամի հրահրող և մասնակից չէ», բայց «խաղաղ կարգավորման համառ կողմնակից է և ակտիվ ջատագով», - ընդգծվել է նյութում:


















































Ամենադիտված
Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի