Լուկաշենկոն մտադիր է հեռանալ նախագահի պաշտոնից
Աշխարհ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի ծրագրում առաջադրվել ևս մեկ նախագահական ժամկետի համար։ Նա այս մասին ասել է Time-ին տված հարցազրույցում։
«Ոչ, ես հիմա չեմ ծրագրում, չեմ ծրագրում», - պատասխանել է նա։
Ավելի վաղ Լուկաշենկոն ասել էր, որ «մի փոքր շատ է մնացել իշխանության ղեկին»՝ իրավահաջորդներին պատրաստելու համար։ Նախագահի խոսքով՝ իշխանության կգա նոր սերունդ, բայց «մենք պետք է տեսնենք և եզրակացություն անենք այն մասին, թե ինչի է ընդունակ մեր երիտասարդությունը»։


















































Ամենադիտված
Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի