Ուկրաինայում մարտերի արագ սառեցում է կանխատեսվում․ Տուսկ
Աշխարհ
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը Ուկրաինայում մարտերի արագ սառեցում է կանխատեսել՝ առանց հակամարտության վերջնական ավարտի։ Նրա խոսքերը փոխանցում է Reuters-ը։
«Կան որոշակի ազդակներ, ես նաև կանխազգացում ունեմ, որ հակամարտության սառեցումը ոչ թե պատերազմի ավարտն է, այլ հենց հակամարտության սառեցումը», - հայտարարել Է վարչապետը:
Տուսկի խոսքով՝ իրադարձությունների նման զարգացման համար ինքը «որոշակի հույսեր ունի»։ Նա հավելել է՝ Ուկրաինան ակնկալում է Եվրոպայի, մասնավորապես Լեհաստանի մասնակցությունը հակամարտության վերջնական կարգավորման վերաբերյալ համաձայնագրի մշակմանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)