Բարդ հարցերի պարզ լուծումներ չեն լինում․ Սի Ծինփինը՝ Պուտինին
Աշխարհ
Բարդ հարցերի պարզ լուծումներ չեն լինում, բայց Չինաստանը կշարունակի իր ջանքերը ուկրաինական ճգնաժամի լուծման գործում։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, փոխանցում է EADaily-ն։
«Բարդ հարցերի պարզ լուծումներ գոյություն չունեն։ Անկախ իրավիճակի զարգացումից՝ Չինաստանը հավատարիմ կմնա իր անփոփոխ դիրքորոշմանը և կշարունակի աջակցել խաղաղությանն ու բանակցություններին», - հայտարարել է Չինաստանի առաջնորդը։
Միևնույն ժամանակ, երկու առաջնորդները դրական են գնահատել երկրների միջև քաղաքական փոխվստահության և համագործակցության բարձր մակարդակը և հայտարարե՝ համատեղ կպատրաստվեն Տյանցզինում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին:


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)