Ինչ է իրենից ներկայացնում «տարանցիկ միջանցքը»․ AP
Արտաքին Քաղաքական
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համաձայնագրեր կստորագրեն ԱՄՆ-ի հետ, որպեսզի «համատեղ իրականացնեն տնտեսական հնարավորությունները և բացահայտեն Հարավային Կովկասի տարածաշրջանի ներուժը»: Այս մասին The Associated Press-ին հայտնել են ԱՄՆ երեք պաշտոնատար անձինք՝ անանունության պայմանով։
Ըստ աղբյուրների՝ համաձայնագրերը խոշոր առաջընթաց են ենթադրում տարածաշրջանով առանցքային տարանցիկ միջանցքի ստեղծման գործում: Նրանց խոսքով՝ համաձայնագրերն ԱՄՆ-ին վարձակալության իրավունք կտան միջանցքի մշակման համար և այն կանվանեն «Թրամփի երթուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»: Այն Ադրբեջանը կմիացնի Նախիջևանին, որն առանձնացված է Հայաստանի տարածքի մի հատվածով։
Ակնկալվում է, որ տարանցիկ միջանցքը, ի վերջո, կներառի երկաթգիծ, նավթ և գազատարներ, ինչպես նաև օպտիկամանրաթելային գծեր, որոնք թույլ կտան ապրանքների և մարդկանց տեղափոխել: Համաձայնագիրը չի նախատեսում ԱՄՆ-ի կողմից տարանցիկ միջանցքի շինարարության ֆինանսավորում, այլ ենթադրում է, որ դրա մշակմամբ կզբաղվեն մասնավոր կորպորացիաները:


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան