Հնդկաստանը դադարեցրել է ԱՄՆ-ից զենք և ինքնաթիռներ գնել․ Reuters
Աշխարհ
Հնդկաստանը մաքսատուրքերի սահմանումից հետո դադարեցրել է ԱՄՆ-ից զենք և ինքնաթիռներ գնելու ծրագրերը, գրում Է Reuters-ը:
«Նյու Դելին դադար է տվել ամերիկյան նոր սպառազինություն և ինքնաթիռներ գնելու իր ծրագրերը», - հայտնել Է գործակալությունը՝ վկայակոչելով երեք հնդիկ պաշտոնյաների:
Խոսքը Stryker զրահամեքենաների և Javelin հակատանկային հրթիռների մասին է։ Երկու զրուցակիցների խոսքով՝ պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը հաջորդ շաբաթ նախատեսում էր այցելել Վաշինգտոն, որտեղ պետք է հայտարարեր մոտ 3,6 միլիարդ դոլար արժողությամբ վեց Boeing P8I ինքնաթիռների և օժանդակ սարքավորումների համակարգերի ձեռքբերման մասին, սակայն ուղևորությունը չեղյալ է հայտարարվել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)