Ռուսաստանը դեմ է Հռոմում Պուտին-Թրամփ հանդիպմանը. Corriere della Sera
Աշխարհ
Ռուսաստանը դեմ է արտահայտվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև Հռոմում հանդիպման անցկացմանը, այն բանից հետո, երբ ամերիկացի առաջնորդը վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ զրույցում առաջարկել է Իտալիայի մայրաքաղաքը` Հռոմը, պնդում է Corriere della Sera թերթը։
Նախորդ օրը տեղի ունեցած զրույցի ժամանակ , ըստ լուրերի, Մելոնին անմիջապես հայտնել է գագաթնաժողովը հյուրընկալելու իր պատրաստակամությունը, իսկ մի քանի ժամ անց ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն պաշտոնապես առաջարկել է Հռոմը որպես գագաթնաժողովի անցկացման վայր՝ Ազգային անվտանգության գործակալության (NSA) նիստում , որին մասնակցելու են Իտալիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Ուկրաինան և Ֆինլանդիան։ Հրատարակությունը նշում է, որ Հռոմը նաև հաստատվել է որպես հանդիպման վայր Վոլոդիմիր Զելենսկիի կողմից։
«Սակայն Ռուսաստանն անմիջապես դեմ եղավ դրան, քանի որ «Իտալիան համարում է մի երկիր, որը ակնհայտորեն Ուկրաինայի կողմից է», գրում է Corriere-ն՝ հղում անելով աղբյուրներին։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)